Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լապշինին Ադրբեջանին արտահանձնելն անթույլատրելի է». ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար

11:15, չորեքշաբթի, 01 փետրվարի, 2017 թ.
«Լապշինին Ադրբեջանին արտահանձնելն անթույլատրելի է». ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին: Այս հայտարարությունը հրապարակվել է օմբուդսմենի պաշտոնական կայքում:

«Անթույլատրելի եմ համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ադրբեջանին Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը», - գրել է Մոսկալկովան:

Նա հիշեցրել է, որ, համաձայն Սահմանադրության, Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել ՌԴ սահմաններից դուրս կամ արտահանձնվել այլ պետության:

Հիշեցնենք, որ Բելառուսի գլխավոր դատախազը բավարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:

Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, իսկ ամիսներ առաջ էլ քննադատել է Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել:

4434 | 0
Facebook