Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Change.org-ում լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է անցկացվում

15:00, ուրբաթ, 27 հունվարի, 2017 թ.
Change.org-ում լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է անցկացվում
     Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը Change.org կայքում ստորագրահավաք է կազմակերպել`Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ազատ արձակելու պահանջով:
     Լրագրողն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Աշխարհի տարբեր անկյունների հայերի ու մեր բարեկամների շնորհիվ, ի վերջո, հավաքվեց լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի պաշտպանության համար անհրաժեշտ նվազագույն ստորագրությունը: Հունվարի 26-ի վաղ առավոտյան փաստաթուղթն ուղարկեցինք ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գերագույն հանձնակատարի գրասենյակ՝ Շվեյցարիա: Հուսով եմ, միջազգային կառույցը մինչև Լապշինի դատի մեկնարկը, հանդես կգա հայտարարությամբ»: Նա հավելել է, որ ստորագրահավքը շարունակվում է:
     Հիշեցնենք, որ երեկ Մինսկի քաղաքային դատարանը չի բավարարել Լապշինի Փաստաբանների դիմումը, որով բողոքարկվել է Բելառուսի գլխավոր դատախազության` Լապշինին Ադրբերջանին արտահանձնելու որոշումը:
     Մինսկի քաղաքային դատարանի որոշումը կարող է բողոքարկվել 10-օրյա ժամկետում:
7640 | 0
Facebook