Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ի պաշտպանություն Ալեքսանդր Լապշինի` ԱՄՆ-ում Բելառուսի դեսպանությունների մոտ բողոքի ակցիաներ են անցել

16:05, երկուշաբթի, 30 հունվարի, 2017 թ.
Ի պաշտպանություն Ալեքսանդր Լապշինի` ԱՄՆ-ում Բելառուսի դեսպանությունների մոտ բողոքի ակցիաներ են անցել

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Վաշինգթոնում և Նյու Յորքում Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ակցիաներ է կազմակերպել` պահանջելով անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին։
     Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց զայրույթն են հայտնել Ադրբեջանի կողﬕց լրատվաﬕջոցների և լրագրողների նկատմամբ շարունակվող բռնությունների առնչությամբ: Նրանք ընդգծել են, որ Լապշինն այդ քաղաքականության վերջին զոհն է:

Ի պաշտպանություն Ալեքսանդր Լապշինի` ԱՄՆ-ում Բելառուսի դեսպանությունների մոտ բողոքի ակցիաներ են անցել
1973 | 0
Facebook