Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինքնաթիռի կործանումից օրեր առաջ ինչ-որ մեկը դրա սրահում սև ներկով գրել էր՝ հերթը դրանն է

15:15, ուրբաթ, 20 մայիսի, 2016 թ.
Ինքնաթիռի կործանումից օրեր առաջ ինչ-որ մեկը դրա սրահում սև ներկով գրել էր՝ հերթը դրանն է

Եգիպտական А320 օդանավի կործանման ամենաշրջանառվող վարկածը համարվում է ահաբեկչությունը, և դա պատահական չէ: Եգիպտոսի վարապետն էլ չի բացառել ահաբեկչության հավանականությունը: Այս վարկածի օգտին է խոսել նաև Life-ի զրուցակից, օդաչու Շերիֆ Մէխերն, ով ավելի վաղ աշխատել է Եգիպտոսում և ճանաչել է կործանված օդանավի փորձառու օդաչուին: Շարիֆը լրատվականին հայտնել է, որ միջադեպից կարճ ժամանակ առաջ այդ օդանավն ահաբեկիչների սև նշանի տակ է առնվել, սակայն ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձրել:

-Ամեն մի ինքնաթիռ ունի իր անձնական համարը: Դրանը SU-GCC-ն էր: Մի քանի օր առաջ ինչ-որ մեկը օդանավի սրահում սև ներկով գրել էր արաբերեն հետևյալ գրությունը, «Հաջորդը կսպանվի SU-GCC գրանցահամարը»: Անվտանգության բոլոր ծառայություններն են իմացել դրա մասին:

Հիշեցման կարգով նշենք, որ 2015-ի հոկտեմբերի 31-ին Եգիպտական Սինայ թերակղզու երկնակամարում ԴԱԻՇ ահաբեկիչների համախոհների՝ ինքնաթիռ մտցրած ռումբից պայթել էր ռուսական «Կոգալիմավիա»-յի А321 օդանավը, զոհվել էր 224 մարդ: Անվտանգության նկատառումներով ռուսական իշխանությունները 2015-ի նոյեմբերի 6-ից արգելեցին դեպի Եգիպտոս թռիչքները:

Իսկ նույն թվականի նոյեմբերի 14-ին Փարիզի միաժամանակ 6 վայրերում տեղի ունեցան ահաբեկչություններ, ընդհանուր առմամբ զոհվեց 150 մարդ, ևս 200-ը վիրավորվեցին:

Այս տարվա մարտի 22-ին 2 պայթյուններ ցնցեցին Բրյուսելի միջազգային օդանավակայանը և «Մելբեկ» կայարանում կանգնա գնացքի վագոնը: Զոհվեց 32, վիրավորվեց 300-ից ավելի մարդ:

10688 | 0
Facebook