Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր մանրամասներ` Փարիզում միաժամանակ 6 վայրերում իրականացված խոշոր ահաբեկչությունից. զոհերի թիվը հասել է 158-ի

11:05, շաբաթ, 14 նոյեմբերի, 2015 թ.
Նոր մանրամասներ` Փարիզում միաժամանակ 6 վայրերում իրականացված խոշոր ահաբեկչությունից. զոհերի թիվը հասել է 158-ի

Ինչպես արդեն հայտնել էինք` ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչական գործողությունը: Ինչպես գրում է «ՌԻԱ»-ն, երկրի ոստիկանության կազմակերպած հատուկ գործողությունների արդյունքում 8 ահաբեկիչները մահացել են:

Աղբյուրը նշում է, որ այս գիշեր ահաբեկչական գործողություններ են իրականացվել Փարիզի միանգամից 6 տարբեր վայրերում:

Ավելի վաղ «ՍիԷնԷն»-ը փոխանցել էր, որ ոստիկաններին հաջողվել էր բռնել ահաբկիչներից մեկին, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ էր:

Հաղորդվում է նաև, որ զոհերի և վիրավորների մասին տվյալները բավականին իրարամերժ են: Վերջին տվյալներով` 6 ահաբեկչոթյունների արդյունքում 215 մարդ վիրավորվել է, 158-ը` մահացել:
8446 | 2
Facebook