Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաստատվել է ռուսական A321 օդանավում ահաբեկչության հեղինակի ինքնությունը

13:08, հինգշաբթի, 28 հունվարի, 2016 թ.
Հաստատվել է ռուսական A321 օդանավում ահաբեկչության հեղինակի ինքնությունը

Եգիպտոսի իրավապահ մարմիններն ու Ռուսաստանի հատուկ ծառայությունները համտեղ քննության ընթացքում հաստատել են մի քանի ահաբեկիչների ինքնությունն, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել ռուսական A321 օդանավի ահաբեկչության կազմակերպման գործում: Նրանց շարքում է նաև ահաբեկչության անմիջական իրականացնողը, ով օդանավ է մտցրել պայթուցիկը:

Հաստատվել է, որ պայթուցիկ սարքն օդանավ է մտցրել Շարմ էլ-Շեյխ օդանավակայանի աշխատակիցը, ով դրանից որոշ ժամանակ առաջ էր աշխատանքի անցել օդանավակայանում: Ընդունելության հարցազրույցի ժամանակ հանցագործը ցանկացել է բեռնակրի աշխատանք կատարել: Արդյունքում նրան հանձնարարվել է զբաղվել ուղեբեռների բարձմամբ` թռիչքուղի մտնելու թույլտվությամբ:

Ռումբը, որ օդանավում պայթել է մոտ 9 կիլոմետր բարձրության վրա, գտնվելիս է եղել ուղեբեռների բաժնում: Հարկ է նշել, որ պայթուցիկ սարքը պայուսակի մեջ դրված չի եղել: Այն ունեցել է ոչ այնքան մեծ փաթեթի տեսք:

Պայթուցիկ սարքն օդանավ մտցնելուց հետո ահաբեկիչը լքել է իր աշխատանքի վայրն ու անհետացել օդանավակայանի տարածքից: Որոշ ժամանակ անց տղամարդը լքել է նաև Եգիպտոսը: Ինչպես հայտնում է LifNews-ը, նրան վերջին անգամ տեսել են Թուրքիայում: Նրա հետ մեկտեղ հատուկծառայությունը որոնում է նաև նրա 5 հանցակիցներին:

Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող Airbus A321 օդանավը կործանվել է հոկտեմբերի 31-ին, Եգիպտոսի Սինայ թերակղզու հյուսիսային հատվածում: Օդանավում 224 մարդ է գտնվել. ոչ ոք չի փրկվել:

8548 | 0
Facebook