Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարշամ Բորանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

20:36, կիրակի, 13 մարտի, 2016 թ.
Վարշամ Բորանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում րոպեներ առաջ ավարտվեց 71 կգ քաշայինների պայքարը, որին Հայաստանը ներկայացնում էր Վարշամ Բորանյանը։ Եզրափակչում հայ ըմբիշը 3։0 հաշվով հաղթեց սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։
     Հիշեցնենք, որ Բորանյանը որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթեց Ռումինացի Թոմի Գլաուդիու Հինովենաուին: 1/8 եզրափակչում առավելության հասավ պորտուգալացի Ուգո Միգել դա Սիլվայի նկատմամբ, ¼ եզրափակչում 8:2 հաշվով հաղթեց բուլղարացի մարզիկին, իսկ կիսաեզրափակչում 2:1 հաշվով հաղթեց Հունգարիան ներկայացնող Բալին Կորպասիին:
     Հիշեցնենք նաև, որ երեկ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալներ են նվաճել Ռոման Ամոյանը և Արթուր Ալեքսանյանը։

6089 | 2
Facebook