Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

22:45, շաբաթ, 12 մարտի, 2016 թ.
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
     Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում րոպեներ առաջ ավարտվեց 98 կգ քաշայինների պայքարը, որին Հայաստանը ներկայացնում էր աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Ցավոք, Արթուրը սկզբունքային գոտեմարտում չկարողացավ հաղթել մրցակցին՝ Ռուսաստանը ներկայացնող Նիկիտա Մելնիկովին, որի 4։0 հաշվով հաղթանակին «օգնեց» գլխավոր մրցավար Միխայիլ Մամիաշվիլին։ Գրեթե ողջ գոտեմարտի ընթացքում Մելնիկովի ցույց տված պասիվությունը ոչ մի կերպ չարձանագրվեց, և միավորներ չշնորհվեցին մեր ըմբիշին։ Խայտառակ մրցավարության պայմաններում Ալեքսանյանը հռչակցեց Եվրոպայի փոխչեմպիոն։
     Հիշեցնենք, որ աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչում՝ 8:0 հաշվով հաղթելով ուկրաինացի Դմիտրի Տիմաշչենկոյին: ¼ եզրափակչում Արթուրը 6:2 հաշվով հաղթեց ավստրիացի Դանիել Գաստլին, իսկ կիսաեզրափակչում միևնույն 6:2 հաշվով հաղթեց թուրք Չենիկ Իլդեմին:
     Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ էր նվաճել 32-ամյա փորձառու ըմբիշ Ռոման Ամոյանը։
4952 | 0
Facebook