Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոման Ամոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

21:30, շաբաթ, 12 մարտի, 2016 թ.
Ռոման Ամոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
     Րոպեներ առաջ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց 59 կգ քաշայինների պայքարը, որին Հայաստանը ներկայացնում էր փորձառու հայ ըմբիշ Ռոման Ամոյանը։ Ցավոք, Ամոյանը եզրափակչում 0։8 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մինգիյան Սեմյոնովին՝ նվաճելով արծաթե մեդալը։
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամոյանը 9:0 հաշվով հաղթեց խորվաթ Իվան Լազատովիչին, ¼ եզրափակչում 9:6 հաշվով առավելության հասավ Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Շավաձեի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ամոյանը 4:0 հաշվով հաղթեց Դմիտրո Ցիմբալյուկին՝ Ուկրաինայից։
4707 | 0
Facebook