Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջրառատում զինված հարձակում է եղել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա. կան վիրավորներ. ՕՐՕ

15:50, երեքշաբթի, 14 մարտի, 2017 թ.
Ջրառատում զինված հարձակում է եղել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա. կան վիրավորներ. ՕՐՕ

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր՝ մարտի 14-ին, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: Այս մասին տեղեկանում ենք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տարածած հաղորդագրությունից:
     Ավելի վաղ ՕՐՕ դաշինքի անդամ Ստեփան Մարգարյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել էր, որ մարտի 12-ին Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը մոտեցել է հանրահավաքի մասնակիցներին և հայհոյախառն բառերով ասել, թե ինչու են հավաքվել: «Գյուղապետն անկախ ամեն ինչից պարտավոր էր այնտեղ գտնվողների անվտանգությունն ապահովել, բայց այդ ամենը չի արել, ընդհակառակը` հրահրել է: Հավաքվածները գյուղապետին ասել են, որ իրավունք չունի, այդ ընթացքում քաշքշոց է եղել և ինչ-որ մեկն ատրճանակը պահել է դաշինքի համակրի վրա և կրակոցներ արձակել: Բարեբախտաբար որևէ մեկը չի տուժել: Մեր տղաներին հաջողվել է նրա ձեռքից խլել ատրճանակը և հանձնել իրավապահներին: Գյուղացիները համոզված ասում էին, որ կրակողը փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրն է եղել` Լեռնիկ Երանոսյանը»,- ասել էր Մարգարյանը:
     Նշենք նաև, որ դեպքից հետո սպառնալիքներ հնչեցրած գյուղապետն այդպես էլ չէր ներկայացել ոստիկանություն:

5234 | 2
Facebook