Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջրառատի գյուղապետը չի ներկայացել ոստիկանություն. ՀՀ ՔԿ

15:40, երեքշաբթի, 14 մարտի, 2017 թ.
Ջրառատի գյուղապետը չի ներկայացել ոստիկանություն. ՀՀ ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժինը ոստիկանությանը հանձնարարել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գործող գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանին ներկայացնել վարույթն իրականացնող մարմին: Մարտի 12-ին Ջրառատում գյուղապետի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վերջինը բացատրություն չի տվել դեպքի հետ կապված:
     Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած քարոզարշավից հետո տեղի էր ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի ժամանակ էլ գեներալ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, ատրճանակից կրակոցներ է արձակել:
     Ըստ ՕՐՕ դաշինքի, վիճաբանությունը ծագել էր այն բանից հետո, երբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր գյուղացիների հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել գործող գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը:

3595 | 1
Facebook