Արձագանքելով Կառավարության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ երեկվա ելույթներին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: «Պիտի անդրադառնամ մի զավեշտի, որ պարբերաբար ականատես ենք լինում այս ամբիոնից ու հետաքրքիրն այն է, որ նույն խմբակցության ներկայացուցչի կողմից: Պարբերաբար փորձ է արվում կառավարության նոր սերնդի պաշտոնյաներին պիտակավորել, անվանել ոչ կոմպետենտ: Պետք է հիշողություն ունենալ ու հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին»,- ասաց նա:
Ավելի վաղ Հովակիմյանն արձագանքել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը: