«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն արձագանքեց «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանի երեկվա ելույթին, երբ վերջինը, Կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ հայտարարել էր՝ «ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը»:
«Հավատում եմ, որ պարոն Մարուքյանն ամենայն մանրամասնությամբ, ոչ թե կոճակներով, այլ թելերով կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումին, բայց կընդգծեմ, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը, ոչ ցանկություն ենք ունեցել որևէ մեկինը կրել, ոչ էլ տեսլական ենք ունեցել դրա համար»,- ասաց Հովակիմյանը: