Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայի ընդդիմությունն ու բանակը բանակցություններ են վարում՝ Մադուրոյին գահընկեց անելու շուրջ

10:15, երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ.
Վենեսուելայի ընդդիմությունն ու բանակը բանակցություններ են վարում՝ Մադուրոյին գահընկեց անելու շուրջ

Վենեսուելայի ընդդիմությունն ու բանակը երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին գահընկեց անելու շուրջ բանակցություններ են վարում:

«Բանակցություններ ենք վարում պաշտոնյաների, զինվորականների հետ... Նուրբ թեմա է, որը կապ ունի անձնական անվտանգության հետ»,- Washington Post-ին ասել է ընդդիմադիր Խուան Գուաիդոն:

Նրա խոսքով՝ հանդիպումները գաղտնի են ընթանում, որպեսզի չգրավեն գործող իշխանությունների ուշադրությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վենեսուելայի Ազգային ասամբլեայի (խորհրդարան) ղեկավար Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր հայտարարել: Նրա թեկնածությունն աջակցել են ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ: Ընդ որում, Ռուսաստանը Վենեսուելայի օրինական նախագահ է ճանաչել Նիկոլաս Մադուրոյին:

6115 | 0
Facebook