Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էջմիածնում վերսկսվել է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան

11:35, ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.
Էջմիածնում վերսկսվել է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիներն Էջմիածնում շարունակում են ակցիաներ իրականացնել: Նրանք նշում են, որ Մ. Գրիգորյանն իրավունք չունի ազատության մեջ գտնվել: Այս պահին ակցիայի մասնակիցները ավտոերթ են իրականացնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս հանգամանքն առաջացրել էր էջմիածինցիների զայրույթը:

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել էր Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

Տեսանյութը՝ «Առաջին լրատվականի»
10355 | 0
Facebook