Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՇՏԱՊ. Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել

21:10, ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ.
ՇՏԱՊ. Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նշվում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը: 25 միլիոն դրամ է եղել գրավի չափը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել էր Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

17852 | 21
Facebook