Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն 4 ժամ տևած հանդիպման ընթացքում

10:45, չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ.
Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն 4 ժամ տևած հանդիպման ընթացքում

Ռուսաստանն ու Բելառուսն աշխատանքային խումբ են ստեղծում, որը երկու երկրների հետագա ինտեգրման և վիճելի հարցերի լուծման հարցով առաջարկներ է նախապատրաստում: Այս մասին, «Интерфакс»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար, առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովը Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպման արդյունքներով:

Սիլուանովը հայտնել է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև հարկային օրենսդրության փոփոխություններն ու էներգառեսուրսների գնագոյացման ոլորտում համատեղ գործողությունները:

«Առաջին հերթին, քննարկվել են փոփոխությունները, որոնք հաջորդ տարի կիրականացվեն Ռուսաստանի հարկային օրենսդրությունում և մեր ծրագրերը՝ կապված նավթագազային ոլորտի հարկման փոփոխությունների հետ»,- ասել է Սիլուանովը:

Նրա խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել էներգառեսուրսների գնագոյացման ոլորտում «դիրքորոշումների մոտեցման» շուրջ:

Սիլուանովը նաև հայտնել է, որ Մոսկվան և Մինսկը պետք է լուծեն գազի գնի հարցն ու սկսած 2020թ-ից որոշեն դրա ձևավորման առաջարկները:

Ընդ որում, նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կողմերին հաջողվել է լուծել հարկային մանևրից ստացված վնասի փոխհատուցման հարցը:

Ռուսաստանի և Բելառուսի նախագահների բանակցությունները տևել են մոտ 4 ժամ:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին բանակցություններին Ռուսաստանի կոշտ տրամադրվածության մասին:

7480 | 1
Facebook