Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի փոխարեն կվերականգնի Սիրիան». Թրամփ

15:55, երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ.
«Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի փոխարեն կվերականգնի Սիրիան». Թրամփ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատրաստ են մասնակցել Սիրիայի վերականգնմանը՝ դրա համար «անհրաժեշտ գումար» ծախսելով: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Լավ է, որ հարուստ պետությունները պատրաստ են օգնել իրենց հարևաններին՝ հզոր ԱՄՆ-ից օգնություն ակնկալելու փոխարեն, որը գտնվում է 5000 մղոն հեռավորության վրա: Շնորհակալություն Սաուդյան Արաբիային»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Սպիտակ տունն ու Պենտագոնը հայտարարել են Սիրիայից ամերիկյան զորքերը հանելու մասին: Դրան հաջորդել է Պենտագոնի ղեկավարի հրաժարականը: Նախօրեին ԱՄՆ նախագահը ներկայացրել է Պենտագոնի նոր ղեկավարին՝ Պատրիկ Շանահանին, ով իր պարտավորությունները կստանձնի հունվարի 1-ից:

Այսօր հայտնի է դարձել, որ Իրաքում դիտարկում են Սիրիա զորք մտցնելու հնարավորությունը:

10317 | 1
Facebook