Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնի ղեկավարը հրաժարական է տվել

11:20, ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ.
Պենտագոնի ղեկավարը հրաժարական է տվել

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է իր հրաժարականի մասին մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դուրս բերել զորքերը Սիրիայից, հաղորդում է DW-ը՝ հղում անելով NYtimes-ին:

«Դուք իրավունք ունենք աշխատել պաշտպանության այնպիսի նախարարի հետ, ում հայացքները կհամընկնեն ձեր հայացքների հետ»,- ասվում է Թրամփին ուղղված Մեթիսի նամակում:

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ճիշտ կլինի, որպեսզի ինքը լքի պաշտոնը: «Հավատում եմ, որ մենք պետք է վճռական լինենք մեր ռազմավարական շահերին հակասող շահեր ունեցող երկրների հետ հարաբերություններում»,- նշել է Մեթիսն իր նամակում:

Նույն օրը Թրամփը թվիթթերյան իր էջում գրել է, որ Մեթիսը կլքի պաշտոնը փետրվարին:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ Սպիտակ տան ղեկավարն ու Մեթիսը տարաձայնություններ ունեն ՆԱՏՕ-ի, Հարավային Կորեայի և Իրանի հետ միջուկային գործարքի հարցերում:

10703 | 3
Facebook