Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի ընդդիմությունը հայտնում է ընտրական բազմաթիվ խախտումների մասին

13:20, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Վրաստանի ընդդիմությունը հայտնում է ընտրական բազմաթիվ խախտումների մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի ընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վաշաձեն հայտնել է քվեարկության ընացքում բազմաթիվ խախտումների մասին, փոխացում է «Грузия Online»-ը:

Վաշաձեի խոսքով՝ այսօր իրավիճակն ավելի բարդ է, քան ընտրությունների առաջին փուլում: Մասնավորապես, Գուրջանի գյուղերից մեկում ընտրական հանձնաժողովի անդամները սրահից դուրս են հանդել ընդդիմության ներկայացուցչին: Պատճառը, Վաշաձեի շտաբի ղեկավարի խոսքով, եղել է այն, որ դիտորդները գրանցել են, թե ինչպես են ընտրողներին ստիպում ցույց տալ քվեաթերթիկները:

Նման դեպք է գրանցվել նաև Թբիլիսիի Դիդուբե շրջանի 29-րդ ընտրատեղամասում, որտեղ, ընդդիմության պնդմամբ, արտասահմանցի դիտորդին ստիպել են լքել ընտրատարածքը՝ անօրինական քարոզչության դեպք արձանագրելով:

«ԿԸՀ ղեկավար Թամար Ժվանիային կոչ ենք անում ընտրատեղամասերում դիտորդների աշխատանքի համար ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները: Որոշ դեպքերում սեղանները հատուկ այնպես են դասավորվել, որպեսզի իրավիճակն անհնար լինի վերահսկել: Թող Թամար Ժվանիան, ԿԸՀ-ն հանձնարարեն, որպեսզի չխոչընդոտվի դիտորդների աշխատանքը»,- ասել է Գեորգի Վաշաձեն:

Նախագահական աթոռի համար պայքարում են միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն և Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում են գործող իշխանությունները:

4209 | 0
Facebook