Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

10:15, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 08:00-ին Վրաստանի բոլոր քաղաքացիների համար բացվել են ընտրատեղամասերը, մեկնարկել է երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, փոխանցում է Sputnik-ի վրացական ծառայությունը:

Այս ընտրությունները Վրաստանում եզակի են. ժողովրդի կողմից վերջին անգամ կընտրվի երկրի նախագահ երկրորդ փորձից:

Քաղաքացիները կկարողանան քվեարկել ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում՝ 39 երկրներում: Ընդհանուր առմամբ, կաշխատի 3703 ընտրատեղամաս:

Քվեարկելու իրավունք ունի 18 տարեկանից բարձր 3 միլիոն 528 հազար 658 քաղաքացի:

Նշենք, որ նախագահական աթոռի համար կպայքարեն միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն և Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում են գործող իշխանությունները:

4050 | 0
Facebook