Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինային Ռուսաստանի հետ մեծամասշտաբ պատերազմ է սպառնում». Պորոշենկո

11:50, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
«Ուկրաինային Ռուսաստանի հետ մեծամասշտաբ պատերազմ է սպառնում». Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրում ռազմական դրություն սահմանելու անհրաժեշտությունը բացատրել է Ռուսաստանի հետ մեծամասշտաբ պատերազմական դրության սպառնալիքի առկայությամբ:

«Չեմ ցանկանում, որ որևէ մեկը մտածի, թե այդ ամենը խաղ է: Երկիրը գտնվում է Ռուսաստանի հետ մեծամասշտաբ պատերազմի վտանգի տակ»,- ասել է Պորոշենկոն ուկրաինական հեռուստաալիքների հետ զրույցում՝ նշելով, որ դա հաստատվում է ուկրաինական սահմանների մոտ ռուսական ռազմական ներկայության մեծացմամբ:

Ընդ որում, ըստ Известия պարբերականի տեղեկությունների՝ պաշտոնական Կիևն իր տարածքում ամերիկյան ռազմաբազա հիմնելու շուրջ բանակցություններ է սկսել: Պորոշենկոյի ղեկավարած կուսակցության անդամ Իվան Վիննիկի խոսքով՝ ամերիկյան ռազմական ներկայությունը կապահովի Ուկրաինայի անվտանգությունը:

Միևնույն ժամանակ, ռուսական կողմը պնդում է, որ Ռուսաստանը պատերազմը չի դիտարկում որպես Ուկրաինայի հետ հարաբերությունների հեռանկար:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայում 30 օրով ռազմական դրություն հայտարարվեց՝ Կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ:

6793 | 0
Facebook