Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն Ուկրաինայի իրավիճակի պատճառով կարող է չեղարկել Պուտինի հետ հանդիպումը

10:40, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Թրամփն Ուկրաինայի իրավիճակի պատճառով կարող է չեղարկել Պուտինի հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու հնարավորության մասին՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ:

Ինչպես փոխանցում է ТАСС-ը, Թրամփը նշել է, որ միջադեպի հետ կապված ազգային անվտանգության հարցերով իր թիմից «ամբողջական զեկույց» է ակնկալում:

«Զեկույցը որոշիչ նշանակություն կունենա: Հնարավոր է՝ չհանդիպեմ Պուտինի հետ: Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան»,- The Washington Post-ին ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի խոսքով՝ Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի մասին զեկույցը կստանա այսօր:

«Ինձ բացարձակ դուր չի գալիս այդ ագրեսիան: Եվ, ի դեպ, Եվրոպային ևս պետք է դուր չգա այդ ագրեսիան: Եվ Գերմանիային նույնպես»,- հավելել է նա՝ հերթական անգամ Գերմանիային կոչ անելով ավելացնել պաշտպանական ծախսերը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին ուղիղ բանակցությունների կոչ էր արել:

8443 | 0
Facebook