Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Մերկելը հեռախոսով քննարկել են Սև ծովում ստեղծված իրավիճակը

10:30, երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ.
Պուտինն ու Մերկելը հեռախոսով քննարկել են Սև ծովում ստեղծված իրավիճակը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակը: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ: ՌԴ նախագահը գնահատական է տվել Ուկրաինայի իշխանությունների գործողություններին և անհանգստություն հայտնել՝ կապված Ուկրաինայում ռազմական դրության հաստատման հետ:

«Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ Ուկրաինայի իշխանությունները պատասխանատվություն են կրում կոնֆլիկտային իրավիճակի ստեղծման և դրանից բխող ռիսկերի համար: Հստակ է, որ այդ ամենը նախաձեռնվել է Ուկրաինայում նախընտրական քարոզարշավի ֆոնին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պուտինը նաև հույս է հայտնել, որ Բեռլինին կհաջողվի համոզել ուկրաինական կողմին՝ զերծ մնալ չմտածված քայլերից:

Ավելի վաղ ՄԱԿ-ը մերժել էր Կերչի նեղուցի ճգնաժամը քննարկելու՝ Մոսկվայի առաջարկը:

4721 | 0
Facebook