Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոն կոչ է արել երկրում 60 օրով ռազմական դրություն սահմանել

10:20, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ.
Պորոշենկոն կոչ է արել երկրում 60 օրով ռազմական դրություն սահմանել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի պատգամավորներին կոչ է արել արտահերթ նիստ հրավիրել և հաստատել Ազգային անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը:

«Իրավիճակի կարգավորման դեպքում ռազմական դրությունը կարող է վերացվել ցանկացած ժամանակ»,- ասել է Տուրչինովը։

Իր հերթին, Պորոշենկոն կոչ է արել երկրում 60 օրով ռազմական դրություն սահմանել: Ընդ որում, նա ընդգծել է, որ տվյալ որոշումը Դոնբասում բանակի գործողությունների փոփոխություն և շտապ մոբիլիզացում չի նախատեսում:

«Դա չի նշանակում, որ Ուկրաինան հարձակողական գործողություններ կսկսի»,- վստահեցրել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով՝ Կիևը հետևում է Մինսկի համաձայնագրերին:

6094 | 0
Facebook