Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է Լարսում կուտակումների մասին լուրերը

12:55, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է Լարսում կուտակումների մասին լուրերը

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ հայկական լրատվամջոցի հրապարակումը՝ Լարսում կուտակումների վերաբերյալ, չի համպատասխանում իրականությանը:

«Այսօր «Shamshyan.com» կայքը հաղորդագրություն է տարածել «Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում. օրեր շարունակ հայ վարորդները պատանդ են մնացել. քաղաքացիներն ահազանգում են. «Առանց կաշառքի չենք կարողանում հատել սահմանը» վերնագրով, որում, մասնավորապես նշվում է, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահմանը հսկայական խցանումներ են գոյացել՝ մի քանի կիլոմետր երկարությամբ՝ ավելացնելով, որ ըստ քաղաքացիների՝ արդեն 3-4 օր է նրանք անորոշության մեջ են հայտնվել:
     Տեղեկացնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել և՛ վրացական, և՛ ռուսական անցակետերի ղեկավարության հետ։ Վրացական կողմը նշում է, որ որևէ խցանում ոչ միայն այսօր չկա, այլև նախորդ օրերին չի եղել։ Իսկ ռուսական կողմից տեղեկացնում են, որ բեռնատար ավտոմեքենաների խցանում կա, որն առաջացել է նոյեմբերի 11-ին՝ օրվա երկրորդ կեսից սկսած։ Այն տեղեկատվությունը, որ հայ վարորդները 3-4 օր է գտնվում են սահմանին, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

3502 | 0
Facebook