Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում. օրեր շարունակ հայ վարորդները «պատանդ են մնացել»

00:40, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում. օրեր շարունակ հայ վարորդները «պատանդ են մնացել»

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել հայ վարորդներից, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահմանը հսկայական խցանումներ են գոյացել՝ մի քանի կիլոմետր երկարությամբ: Վերին Լարսում խցանումների մեջ գտնվող վարորդներն ու քաղաքացիներն ահազանգել են. «Արդեն 3-4 օր է, անորոշության մեջ ենք հայտնվել: Չգիտենք ինչ անենք, ում դիմենք: Անգամ սնունդի կարիք ունենք: Մենք վստահ ենք, որ այս բարձիթողի իրավիճակի մեղավորը ռուսական կողմն է: Նրանք են միտումնավոր հայաստանցիներիս համար նման պրոբլեմներ ստեղծում: Իսկ հայկական կողմից ոչ մի օգնություն կամ երաշխիք չենք ստանում»:

12424 | 1
Facebook