ԱՄՆ-ում պայթուցիկ սարքերի՝ փոստով ուղարկելու գործով արդեն կա առաջին ձերբակալվածը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, հայտարարել է Արդարադատության նախարարությունը:
Կասկածյալը 56-ամյա Սեզար Սայոք-կրտսերն է, ով ապրում է Ֆլորիդայում՝ Ավենթուրա քաղաքում: Նա Հանրապետական կուսակցության համախոհ է:
Նախկինում կապ է ունեցել քրեական բիզնեսի հետ, սակայն վերջին տարիներին վարել է հանգիստ, մեկուսի կյանք:
Նա Դոնալդ Թրամփի մեծ երկրպագու է, նրա ֆուրգոնը պատված է Թրամփի նկարներով:
Պայթուցիկ պարունակող ծանրոցների վրա որպես ուղարկողի անուն նա նշել էր Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Դեբբի Վասսերման Շուլցի անունը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Դոնալդ Թրամփի հասցեով ուղարկվել էր պայթուցիկ պարունակող 12 ծանրոց, նմանատիպ ծանրոցներ էին հասցեագրվել նաև Բարաք Օբամային, Ջո Բայդենին, Հիլարի Քլինթոնին, Ջեյմս Քլեփերին և Ջոն Բրենանին, CNN-ի գրասենյակ, ինչպես նաև՝ Ջորջ Սորոսին: