Խնդրում ենք սպասել...

Միջազգային

CNN-ի գրասենյակը տարհանվել է. պայթուցիկներ են ուղարկվել նաև Սպիտակ տուն, Օբամային ու Քլինթոնին

21:20, չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
CNN-ի գրասենյակը տարհանվել է. պայթուցիկներ են ուղարկվել նաև Սպիտակ տուն, Օբամային ու Քլինթոնին

Այսօր փոստով պայթուցիկ սարք է ուղարկվել Նյու Յորքում գտնվող CNN-ի գրասենյակ: Շինությունը շրջափակված է, մարդկանց տարհանել են: Ըստ ոստիկանությունում CNN-ի ունեցած աղբյուրների՝ հայտնաբերվածը լցոնված է մետաղալարերով և գնահատվում է որպես իսկական պայթուցիկ: Նմանատիպ պայթուցիկ սարքեր են ուղարկվել նաև Սպիտակ տուն, ինչպես նաև՝ նախկին նախագահ Բարաք Օբամային և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Դրանք հայտնաբերվել են Կոլումբիայի շրջանի ռազմական բազայում, որտեղ ստուգվում են նախագահի ադմինիստրացա ուղարկվող նամակները:

Նմանատիպ պայթուցիկ երեկ հայտնաբերվել էր Սորոսի բնակարանի փոստարկղում:

11446 | 1
Facebook