Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոլթոնը՝ Հայաստանին և Ադրբեջանին զենքի հնարավոր վաճառքի մասին

15:15, հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ.
Բոլթոնը՝ Հայաստանին և Ադրբեջանին զենքի հնարավոր վաճառքի մասին

ԱՄՆ նախագահի ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 907-րդ լրացման գործողության և Հայաստանին ու Ադրբեջանին զենքի վաճառքի հնարավորության շուրջ դեռևս որոշում չի կայացվել:

Ավելի վաղ Բոլթոնն «Ամերիկայի ձայն»-ին հայտնել էր, որ նախագահ Թրամփը կարող է չեղարկել Բաքվին օգնություն տրամադրելն արգելող 907-րդ լրացումը:

«Ներկա պահին որոշում չի ընդունվել: Չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի երկու կողմերին զենքի վաճառքի հարցի շուրջ որոշումը»,- ասել է Բոլթոնը:

Թրամփի խորհրդականն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախապատվությունը տալիս են ռուսական զենքին:

«Մեր սպառազինությունն, ամեն դեպքում, ռուսականից լավն է»,- հավելել է նա՝ նշելով, որ հարցը պետք է քննարկվի ամերիկյան օրենսդրության շրջանակներում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել` հայտնելով, որ «Բոլթոնի հետ բանակցություններն անցել են խիստ դրական մթնոլորտում»:

4240 | 0
Facebook