Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփը կարող է չեղարկել Բաքվին օգնություն տրամադրելն արգելող 907-րդ լրացումը». Բոլթոն

14:20, հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ.
«Թրամփը կարող է չեղարկել Բաքվին օգնություն տրամադրելն արգելող 907-րդ լրացումը». Բոլթոն

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել Դոնալդ Թրամփի կողմից «Ազատության աջակցության մասին ակտի» 907-րդ լրացման չեղարկումը, որով սահմանափակվում է Ադրբեջանին հատկացվող օգնությունը:

«Այս դրույթը հաստատվել է Կոնգրեսում: Պարտադիր չէ, որ գործադիրը հետևի օրենսդիրի քաղաքական ուղղություններին: Ավելին, մեր սահմանադրությամբ հենց նախագահն է որոշում արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Տարբեր իրավիճակներում, տարբեր նախագահներ, տարբեր որոշումներ են ընդունել և որոշումները վերանայելու հնարավորությունը միշտ առկա է»,- նշել է Բոլթոնը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:
     Հիշեցնենք, որ «Ազատության աջակցության մասին ակտ»-ն ԱՄՆ կոնգրեսն ընդունել է 1992 թվականին: Իսկ 907-րդ լրացումը նախատեսում է Ադրբեջանի կառավարական օղակներին օգնության տրամադրման արգելք՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով:

3838 | 3
Facebook