Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կերչի ողբերգության հետևանքով ընկերուհուն կորցրած հայ տղան փորձել է ինքնասպան լինել

12:20, շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Կերչի ողբերգության հետևանքով ընկերուհուն կորցրած հայ տղան փորձել է ինքնասպան լինել

20-ամյա Արմեն Բադալյանը՝ Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած զանգվածային սպանդի հետևանքով կորցնելով իր սիրելիին՝ Վիկտորիա Դեմչուկին, փորձել է ինքնասպան լինել, հաղորդում է Вести Крым-ը:
     Արմենի քույրը հայտնել է, որ իր եղբայրն իսկապես սիրում էր Վիկտորիային:

«Երբ տեղի ունեցավ ողբերգությունը, նա հեռու չէր գնում Վիկտորիայի կողքից, հիվանդանոցում հերթապահում էր աղջկա ծնողների հետ: Բժիշկներն անդամահատել էին նրա ոտքն ու հույս ունեին, որ նա կապրի: Սակայն Մոսկվա տեղափոխելիս նա մահացավ»,- պատմել է տղայի քույրը:

Նա հավելել է, որ Արմենը խորապես ցնցված է, և այսօր հայտնի է դարձել, որ երիտասարդը նետել է իրեն 4-րդ հարկից՝ թողնելով գրություն:

Բժիշկների խոսքով՝ Արմեն Բադալյանը ողնաշարի վնասվածք է ստացել և ծանր, սակայն գիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով զոհերի և տուժածների թվում հայեր չկան:

22911 | 1
Facebook