Ըստ նախնական տվյալների՝ Կերչում տեղի ունեցած աղետի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը:
Արդեն հայտնել էինք, որ Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է տեղի ունեցել:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ 19 մարդ է զոհվել, մոտ 50-ը վիրավոր է: Վիրավորների մեծ մասն անչափահասներ են: