Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացնողի ինքնությունը հայտնի է

00:10, կիրակի, 08 հունվարի, 2017 թ.
Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացնողի ինքնությունը հայտնի է

Դեկտեմբերի 31-ի գիշերը Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում զինված հարձակում իրականացրած անձը, Daily Sabah-ի փոխանցմամբ, Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլհադիր Մաշարիփովն է՝ Աբու Մուհամեդ Խորասան մականվամբ։ Հայտնի է, որ նա Ստամբուլ է եկել Քոնյայից, ծնվել է 1988-ին, տիրապետում է արաբերենին, թուրքերենին ու ռուսերենին: Նա մինչ օրս ազատության մեջ է:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Ռեյնա» գիշերային ակումբում դեկտեմբերի 31-ի գիշերը տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով սպանվել են 39 մարդ՝ հիմնականում՝ Սաուդիան Արաբիայի, Հորդանանի, Իսրայելի, Քաթարի, Լիբանանի քաղաքացիներ։ Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը:

6866 | 0
Facebook