Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խոշոր ահաբեկչություն Ստամբուլում. կան տասնյակ զոհեր

10:05, կիրակի, 01 հունվարի, 2017 թ.
Խոշոր ահաբեկչություն Ստամբուլում. կան տասնյակ զոհեր

Այս գիշեր մի տղամարդ՝ զինված նռնակներով ու АК-47-ով, ներխուժել է Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբ ու անկանոն կրակ բացել: Հարձակվողը (լուսանկարում) եղել է Սանթա Քլաուսի հագուստով: Ակումբում հարյուրավոր մարդիկ են եղել, այնինչ, ԶԼՄ-ների տվյալներով՝ ակումբի տերը նախօրեին նախազգուշացվել է հնարավոր հարձակման մասին: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 39-ի, վիրավորներինն՝ առնվազն 69-ի: Պարզվել է 21 զոհի ինքնություն: Նրանցից 16-ն արտասահմանցի է, այդ թվում՝ ԱՊՀ երկրներից:

Դեռ նախքան ակումբ մտնելը հարձակվողն սպանել է անվտանգության աշխատակիցներին:

Ստամբուլի իշխանությունները տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն, իսկ Թուրքիայի ղեկավարությունը նոր հրաման է արձակել՝ արգելելով հրապարակել տեղի ունեցածի մասին ցանկացած լուր:
     The Guardian-ը տեղեկացնում է, որ ահաբեկիչը փախել է, սակայն թուրքական իշխանությունները պնդում են, թե նրան ոչնչացրել են:

Աղբյուրը` life.ru
12811 | 0
Facebook