Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սեյրան ջան, դու զինվորական մարդ, կուլտուրական մարդ, չգիտե՞ս` ովքեր են գողացողները». Արամ Մանուկյան

16:05, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
«Սեյրան ջան, դու զինվորական մարդ, կուլտուրական մարդ, չգիտե՞ս` ովքեր են գողացողները». Արամ Մանուկյան
     «1000 դրամների մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ պարտադրանքով քաջագործություն հնարավոր չէ ստիպել, կամավորով` հնարավոր է, իսկ միջոցներ շատ կան, որոնք պետք է բացահայտել և ուղղել բանակին: «ՀՀ-ից տարեկան դուրս է գալիս 1-1,5 մլրդ դոլար ապօրինի կանխիկ փող: Հարգելի ԱԱԾ, վարչապետ, իմ ասածը հիմնվում է միջազգային կառույցների զեկույցների վրա: Թիվը կիսեք, ինչ ուզում եք արեք, բայց հետամուտ եղեք: Մեկը պիտի՞ կանգնի, ասի` չկա նման բան, կամ կա, բայց քիչ է: Հաջորդը, ՀՀ-ում 5 միլիարդատեր կա, էս դահլիճում` պաշտոնապես 60 միլիոնատեր, այսինքն` սոված երկրում ունենք այսքան հարստացած մարդիկ: Երկրի նվազագույնը 40%-ը ստվերային տնտեսություն է ու եթե ուզում եք ստվերի գումարը բերել բյուջե, նվազագույն հաշվարկով կազմում է 1 մլրդ դոլար: Դժվար է անել, քանի որ ձեր մեջ են, նստած են այստեղ»,- նշեց նա:
     Մանուկյանն անդրադարձավ նաև գեներալ Սեյրան Սարոյանի այսօրվա ելույթին. «Սեյրան ջան, ախր դու զինվորական մարդ, կուլտուրական մարդ, գեներալ մարդ, կռված մարդ, ես ու Լյովը ջայնամ, կարող ա չիմանանք` բանակում ինչ ա կատարվում, դու չգիտե՞ս` ովքեր են գողացողները: Եթե գիտես, Աստված պիտի պատժի՞»,- հավելեց Մանուկյանը:
5703 | 2
Facebook