Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ավելի լավ ա` Աստված պատժի, քան դատախազը». Սեյրան Սարոյանը` բանակից փող գողացողների մասին

14:10, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
«Ավելի լավ ա` Աստված պատժի, քան դատախազը». Սեյրան Սարոյանը` բանակից փող գողացողների մասին
     «Մտածում էի` էս հարցը, որ բերենք, առանց որևէ բան մտածելու, հավանության կարժանանա: Բայց` էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ` ով ինչ գողացավ բանակից... ամեն ինչից խոսեցինք, բացի օրենքից: Բանակից ով ինչ գողացավ, կերավ, քթերից դուրս ա գալու: Չեմ տեսել` զինվորի հաց գողացողը կրակի մեջ չընկնի: Կամ երեխեքը նարկոման են դառնում, կամ ղումարբազ, կամ կազինոներում էդ փողերը տանուլ են տալիս: Ավելի լավ ա` Աստված պատժի, քան դատախազը»,- հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն` անդրադառնալով «1000 դրամ բանակին» նախաձեռնությանը:
     «Ասում են` գեներալներն ավազակ են, ասենք 3-4 հոգի կա, բայց գյուղ կա՞, որ շուն չլինի, բա սազում ա՞, որ էսօր ազգը մենակ էդ գեներալների մասին լսի: Էս մարդն եկել, ասում ա` (նկատի ունի Վիգեն Սարգսյանին-խմբ.) բերեք 1000 դրամ հավաքենք: Հիմա կասեք` քո ձենը տաք տեղից ա գալիս, քո համար 1000-ն ի՞նչ փող ա, այո, բայց հաշվեք ամեն մարդ մտել ա եկեղեցի ու էդ փողին մոմ ա առել,- շարունակեց պատգամավորն` անդրադառնալով երեկվա հարցադրումներին,- երեկվանից կերան Պաշտպանության նախարարին. նույն հարցը մեկ դեմից էին տալիս, մեկ հետևից: Հիմա` արի նախարար, կռուտիտ եղի, որ նույն հարցին պատասխանես: Հավեսս փախավ, հելա, գնացի»,- ամփոփեց Սարոյանը:
7463 | 14
Facebook