Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարո Փայլանը ձերբակալվածների թվում չէ. ԱՄՆ Հայ Դատի գրասենյակ

10:49, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2016 թ.
Կարո Փայլանը ձերբակալվածների թվում չէ. ԱՄՆ Հայ Դատի գրասենյակ

Ինչպես հայտնի է, այսօր առավոտյան Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսացկության անդամներ, այդ թվում՝ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակն արձագանքել է ձերբակալություններին՝ ահազանգելով վերոնշյալ կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանի հնարավոր ձերբակալության մասին:

Հետագայում կառույցն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Կարո Փայլանը ձերբակալվածների թվում չէ:

Հայ Դատի գրասենյակը կուսակցության պատգամավորների ձերբակալությունները որակել է «հակաժողովրդավարական»:
     Իսկ լրագրող Հայկարամ Նահպետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դե եթե դա կարելի է համարել «լավ լուր», ապա Կարո Փայլանի անունը չի նշվում ձերբակալված քուրդ քաղաքական գործիչների թվում»։ Նա նաև նշել է, որ ոստիկանատուն են տարել քրդական կուսակցության անդամ տասի չափ պատգամավորների, այդ թվում և կուսակցության համաղեկավարներին։ «Վաղը Վաշինգթոնում (ենթադրում եմ նաև այլ քաղաքներում) հանրահավաք է լինելու Թուրքիայի դեսպանատան առջև»,- գրել է նա։

2930 | 0
Facebook