Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հնարավոր է, Կարո Փայլանին ձերբակալելու հրաման կա, բայց նա գտնվում է արտերկրում․ Կարեն Հովհաննիսյան

09:55, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2016 թ.
Հնարավոր է, Կարո Փայլանին ձերբակալելու հրաման կա, բայց նա գտնվում է արտերկրում․ Կարեն Հովհաննիսյան
     Այսօր, վաղ առավոտյան, Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ ժողովրդահանրապետական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Կուսակցության պարագլուխների հետ ձերբակալվել են ևս 9-ը պատգամավորներ, ովքեր կուսակցության անդամ են և կուսակցության ներսում ունեն առանցքային դերակատարություն: Կուսակցության ղեկավար կազմին, ինչպես նաև անդամներին, առաջադրվել է մեղադրանք Թուրքիայում զինված ահաբեկչության քարոզում (խոսքը գնում է քրդերին զինված պայքարի դուրս գալու մասին կոչին) և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու (PKK-ին աջակցելու) հոդվածներով: Ձերբակալվածների թվում չկա մեր հայրենակից Կարո Փալյանը: Հավանաբար նա գտնվում է արտերկրում դրա համար չի ձերբակալվել, քանի որ հաղորդվում է, որ ձերբակալման ենթակա երկու պատգամավորները գտնվում են արտերկրում:
3528 | 0
Facebook