Մալայզիայի Փենանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության շրջանակներում այսօր պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդուհիները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող պատանիների Եվրոպայի չեմպիոն 17-ամյա Արփինե Դալալյանը, երկամարտի 220 կգ արդյունքով, նվաճեց բրոնզե մեդալ։
Արփինեն հստակ կատարեց բոլոր մոտեցումները։ Պոկում վարժությունում նա գլխավերևում պահեց 93 կգ, իսկ հրում վարժությունում՝ 127 կգ՝ հրաժարվելով 3-րդ մոտեցումից։
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց Չինաստանը ներկայացնող Սոնգը՝ երկամարտի 259 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Կոլումբիան ներկայացնող Լին՝ երկամարտի 253 կգ արդյունքով։