Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Արփինե Դալալյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

16:07, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2016 թ.
Ծանրամարտ. Արփինե Դալալյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանի Նովի Տոմիսլ քաղաքում ավարտին է մոտենում Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Մինչև 17 տարեկանների պայքարի գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արփինե Դալալայանը, պոկելով 89 կգ և հրելով 124 կգ, երկամարտի 213 կգ արդյունքով երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Հրում վարժությունում Արփինեն, 89 կգ արդյունքով, 4-րդն էր, սակայն պոկում վարժությունում կարողացավ արձանագրել 124 կգ արդյունք՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ։ Երկամարտում նա 1 կգ-ով առաջ անցավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Ռյազանովայից՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։

5010 | 0
Facebook