Վերջին օրերին Հայաստանում նկատվում է բենզինի գնի 20 դրամով նվազում, ինչն անսովոր երևույթ է մեր երկրում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը գնի նվազման փաստն այսպես մեկնաբանեց. «Մեր դիտանցումները ցույց են տալիս, որ հանրապետությունում բենզինի վաճառքի մանրածախ գները նվազել են մոտ 20 դրամով: Ուսումնասիրություն ենք իրականացրել և դրա արդյունքում պարզել ենք, որ բենզինի շուկայում ավելացել է ներկրող ընկերությունների թիվը: Շուկայում հայտնվել է նոր` «Մաքս գրուպ» ընկերությունը, որը ներկրումներ է սկսել իրականացնել: Այդ նոր ընկերությունն ավելի էժան գներով է ձեռքբերումներն արել և դրա արդյունքում ավելի էժան գնով է իրականացնում բենզինի վաճառքը»:
Հիշեցնենք, որ
MAMUL.am լրատվականը դեռ հոկտեմբերի 11-ին էր
անդրադարձել ՀՀ-ում բենզինի գնի նվազմանը` նշելով, որ սա աննախադեպ իրադարձություն է Հայաստանի համար, քանզի մինչ այս, լավագույն դեպքում, գնանկումը եղել էր առավելագույնը 10 դրամի սահմանում: