Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կ. Կարապետյանը փորձում է շտկել թույլ տված վրիպումը. արդյունքում Հայաստանում բենզինի գինը կնվազի մինչև 280 դրամ

14:15, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Կ. Կարապետյանը փորձում է շտկել թույլ տված վրիպումը. արդյունքում Հայաստանում բենզինի գինը կնվազի մինչև 280 դրամ
     Վերջին օրերին Հայաստանում նկատվեց բենզինի գնի նվազում, ինչն անսովոր երևույթ է մեր երկրում: Գնի նվազման փաստն անսովոր էր հատկապես այն հանգամանքով, որ գինը նվազեց միանգամից 20 դրամով՝ կազմելով 360 դրամ ռեգուլյար տեսակի համար: Սա աննախադեպ իրադարձություն է Հայաստանի համար, քանզի մինչ այս, լավագույն դեպքում գնանկումը եղել է առավելագույնը 10 դրամի սահմանում և երբեք չի համապատասխանել նավթամթերքի համաշխարհային գներին: Ավելին: Այն մշտապես շուրջ 30%-ով ավելի թանկ է եղել, քան օրինակ հարևան Վրաստանում է: Ասում են, որ առաջիկա ամիսներին աստիճանաբար նվազեցումներով բենզինի գինը Հայաստանում հասցվելու է 280 դրամի: Համաձայն լուրերի, այս ճնշումը նավթամթերք ներմուծող մենաշնորհների վրա ևս Կարեն Կարապետյանի կառավարության նախնական պահանջներից է, որով վերջինը ձգտելու է «ցույց տալ» հանրությանը, թե ինքն ու իր թիմն «իսկապես» աշխատում են հանուն հայաստանցիների բարեկեցության:
     Ասում են նաև, որ այս կերպ Կարեն Կարապետյանը փորձելու է ուղղել իր վրիպումներից մեկը, երբ նշեց, որ «մենաշնորհները միշտ չէ, որ վատ են»:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
50172 | 3
Facebook