Ավարտվեց Գյումրու ավագանու առաջին նիստը: Փակ քվեարկության արդյունքներով Սամվել Բալասանյանը վերընտրվեց Գյումրու քաղաքապետի պաշտոնում:
Հիշեցնենք` «Բալասանյան դաշինքը» հավաքել էր 17 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8 մանդատ, «Հայկական վերածնունդ»-ը` 4 և «Գալա» կուսակցությունը 4 մանդատ:
Վերջնական հաշվարկով,
բոնուսային միավորներ կիրառելուց հետո «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից 1-ական մանդատ փոխանցվեց «Բալասանյան դաշինք»-ին և նա դարձավ մեծամասնություն Գյումրու նորընտիր ավագանու կազմում: