Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բալասանյան դաշինքին» 17 մանդատ հաշվարկելով` ՀՀԿ-ն հավակնում է լրացնել մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի բացը. Նաիրա Զոհրաբյան

14:05, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
«Բալասանյան դաշինքին» 17 մանդատ հաշվարկելով` ՀՀԿ-ն հավակնում է լրացնել մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի բացը. Նաիրա Զոհրաբյան
     ԿԸՀ նախագահի ու անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիմելով ԿԸՀ նախագահի թեկածու Տիգրան Մուկուչյանին` ներկայացրեց լրատվամիջոցների հետ ունեցած նրա զրույցից մի հատված. «Ասել եք` «Բալասանյան դաշինքի» 17 մանդատները տրվել են բացառապես օրենքին համաձայն: Չգիտեմ` ո՞ր օրենքին եք հղում արել, ինձ թվում է` մեր ու ձեր Ընտրական օրենսգրքերը տարբեր են: Մեր ԸՕ-ով, որն ընդունել է Աժ-ն, բոլոր հնարավոր ու անհնար հաշվարկներով, բոնուսներով ու ամեն ինչով «Բալասանյան դաշինքը» 15 մանդատից ավելի չունի: Մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ առայժմ չկա ու ՀՀԿ-ականները երևի փորձելով հիմնավորել 17 մանդատը, հավակնում են լրացնել այդ բացը: «Բալասանյան դաշինքն» ունի 15 մանդատ, ԲՀԿ-ն` 9 մանդատ, ՀՎԿ-ն` 5, «Գալա»-ն` 4»,- ասաց Զոհրաբյանը:
     Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Ձեր հիշատակած թվերն առանց բոնուսի էլ ստացվում են: Ինչ վերաբերում է ԸՕ-ին, այս կանոնակարգումը նորույթ չէ, սա եղել է նաև նախորդ տարիներին: Ձեր նշած թվերն, այո, կան հաշվարկի արդյունքում, բայց գոյություն ունի նաև շարունակություն, որ եթե այդ ամենից հետո որևէ կուսակցություն ստանում է տեղերի 40%-ից ավելին, ապա այստեղ գործում է բոնուսը. տրվում են այնքան տեղեր, որպեսզի ձևավորվի մեծամասնություն: Հաշվարկի արդյունքում 14,8 է ստացել «Բալասանյան դաշինքը», ինչը կազմում է 40%-ից ավելին, ու բոնուսները գումարվում են և դառնում է 17»:
     «Ես հասկանում եմ, որ Դուք ու ԸՕ մյուս համահեղինակ Դ. Հարությունյանը կարող եք հիմնավորել նույնիսկ անհիմնավորելին, բայց բացարձակապես տրամաբանության մեջ չի տեղավորվում այս ամենը»,- արձագանքեց Զոհրաբյանը:
2673 | 0
Facebook