Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երկար եմ սպասել այս օրվան». Անդրանիկ Կարապետյան

01:50, հինգշաբթի, 11 օգոստոսի, 2016 թ.
«Երկար եմ սպասել այս օրվան». Անդրանիկ Կարապետյան

Ռիոյում շարունակվում են 31-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Այսօր պայքարի մեջ են մտել մեր ծանրորդները։ Տղամարդկանց պայքարի 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը։ Ռիոյից իր ակնկալիքների մասին Անդրանիկը կիսվեց MAMUL.am-ի թղթակցի հետ․

«Օլիմպիական խաղերը պարտավորեցնող են, որովհետև ողջ աշխարհին հայրենիքս եմ ներկայացնում։ Ակնկալիքներ միշտ էլ լինում են։ Չեմ սիրում մրցումից առաջ դրանց մասին խոսել՝ իմ գլխավոր մրցակիցը ծանրաձողն է։ Առաջին անգամ եմ մասնակցելու օլիմպիական խաղերին և հուսով եմ, որ սկիզբը լավ կստացվի։ Երկար եմ սպասել այս օրվան։ Այս տարի դարձա Եվրոպայի չեմպիոն, մրցումից մրցում փորձն ավելանում է, բայց դա երաշխիք չէ։ Մրցում է, ամեն բանի պետք է պատրաստ լինես։ Ինչքան մրցումը պատասխանատու է լինում, այդքան ավելի եմ լարվում, բայց ամեն ինչ անում եմ, որ այդ լարվածությունը չխանգարի ինձ»։
    

Անդրանիկի անձնական մարզիչ Վիգեն Խաչատրյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, նշեց, որ մեծ ակնկալիքներ ունի իր սանից․

«Ընդհանուր առմամբ Անդրանիկի մրցակիցներին գիտենք՝ Չինաստանի, Ղազախստանի և Եգիպտոսի ներկայացուցիչներն են։ Կարելի է ասել՝ նույն պատկերն է, ինչ Հյուսթոնում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ Անդրանիկը եգիպտացի մարզիկին պարտվեց անձնական քաշով։ Հիմա Անդրանիկն ավելի լավ մարզավիճակում է, քան աշխարհի առաջնությանը։ Շատ մեծ ակնկալիքներ ունենք, Անդրանիկը կպայքարի մեդալի և չեմպիոնության համար»։
    
     Կատարինե Այդինյան

4959 | 0
Facebook