Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

00:01, հինգշաբթի, 14 ապրիլի, 2016 թ.
Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
     Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում քիչ առաջ ավարտվեց 77 կգ քաշային ծանրորդների պայքարը։ Փառահեղ ելույթ ունեցան Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ փորձառու Տիգրան Մարտիրոսյանը և երիտասարդ Անդրանիկ Կարապետյանը։ Մեր ծանրորդները Եվրոպայի առաջնությունը վերածել էին Հայաստանի առաջնության՝ պայքարի մտնելով այն ժամանակ, երբ բոլոր մրցակիցներն արդեն ավարտել էին իրենց մրցելույթները։ Անդրանիկ Կարապետյանը, պոկելով 170 կգ և հրելով 197 կգ , երկամարտի 367 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Տիգրան Մարտիրոսյանը, պոկելով 160 կգ և հրելով 192 կգ, երկամարտի 352 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն։Լավագույն եռյակը եզրափակեց B ենթախմբում հանդես եկած ռումինացի Դիմիտրու Կապտարին՝ երկամարտի 348 կգ արդյունքով։
8256 | 0
Facebook