Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խաղողագործները պատրաստվում են փակել Բաղրամյան պողոտան

16:15, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
Խաղողագործները պատրաստվում են փակել Բաղրամյան պողոտան
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Քաղցրաշենի խաղողագործներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ Կառավարության շենքի դիմաց` պահանջելով վճարել մթերված խաղողի գումարները: Խաղողագործներից Արմեն Մկրտչյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց հետ հանդիպել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը. «Մեր բողոքները լսեց ու ընդամենը մի բան ասեց, որ մթերված խաղողի դիմաց մոտ օրերս պարտքերը կվճարեն»,-ասաց գյուղացին: Վերջինը տեղեկացրեց, որ իրենց այդ խոստումը չի բավարարել և իրենք երթով շարժվել են դեպի նախագահի նստավայր. «Գումարները տալու հետ կապված վարչապետի խոստումը, գյուղնախարարի խոստումը, գործարանի տնօրինության խոստումը ունենք, հիմա էլ նախագահականից մի խոստում ստանանք: Գուցե նախագահից ամաչեն ու մեզ վճարեն, գուցե նախագահը ասի` սիրուն չի, ի՞նչ եք անում»,- ասաց խաղողագործը: Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են փակել Բաղրամյան պողոտան. «Մեզ էլ էն երիտասարդների նման կհաջողվի Բաղրամյանը փակ պահել, բայց դեռ համբերում ենք»:
2542 | 0
Facebook