Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խադիջա Իսմայիլովան ազատ է արձակվել

18:30, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
Խադիջա Իսմայիլովան ազատ է արձակվել

Ադրբեջանի գերագույն դատարանն այսօր քննել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքն ու նրան պայմանական ազատ արձակելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Այդ մասին հայտնել է Turan գործակալության թղթակիցը։
    
     Այսօր նա ազատ է արձակվելու, սակայն շարունակելու է դատապարտյալ համարվել, քանի որ քրեական պատասխանատվությունը չի չեղարկվել, սակայն պատժաչափը կրճատվել է մինչև 5 տարի։
    
     Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը 2015 թվականին նրան 7.5 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Նա ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերիին։
    
    
     Մինչ այս պահը Խադիջան համարվում էր Ադրբեջանի գլխավոր քաղբանտարկյալը, որի ազատ արձակումն էին պահանջել գրեթե բոլոր ժողովրդավարական ուժերը, երկրներն ու կազմակերպությունները։
    
     Իրավապաշտպանների համոզմամբ՝ Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության իրական պատճառն Ալիևի ընտանիքի կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելն էր։

5042 | 1
Facebook