Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խադիջա Իսմայիլովան իր համաձայնությունն է տվել, որ Ամալ Քլունին պաշտպանի իր շահերը ՄԻԵԴ-ում

12:36, ուրբաթ, 22 հունվարի, 2016 թ.
Խադիջա Իսմայիլովան իր համաձայնությունն է տվել, որ Ամալ Քլունին պաշտպանի իր շահերը ՄԻԵԴ-ում

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան համաձայնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված իր գործի քննության ընթացքում իր շահերը պաշտպանի հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին: Այս մասին գրում է ադրբեջանական «Հաքքին» գործակալությունը:

Իսմայիլովայի փաստաբանը` Ֆարիզ Նամազլին հայտնել է, որ Իսմայիլովան Ամալ Քլունիի առաջարկին համաձայնել է` հաշվի առնելով վերջինի խիզախությունը, երբ նա 2014 թ. պաշտպանում էր «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության` Եգիպտոսում բանտարկված լրագրող Մուհամմադ Ֆաիմիի շահերը:

Ադրբեջանական կայքը նշում է, որ իբր «այսպիսով Իսմայլովան միավորվում է հայկական սփյուռքի հետ, քանի որ Ամալ Քլունին հանդիսանում է էթնիկ հայ և ՄԻԵԴ-ում պաշտպանել է Հայաստանի շահերը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի ընթացքում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը` հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին հայտարարել էր, որ ցանկանում է ստանձնել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
3426 | 1
Facebook